Moderna-ն և J&J պատվաստանյութերը կկիրառվեն որպես խթանիչներ
ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հավանություն է տվել Moderna և Johnson & Johnson պատվաստանյութերը որպես խթանող (booster) պատվաստանյութ օգտագործելու համար։ FDA-ը նաև հայտարարել է, որ ամերիկացիներն այժմ կարող են ստանալ պատվաստանյութերի չափաբաժիններ, որոնք տարբերվում են սկզբում ստացածից: Այս մասին գրում է BBC-ն։
Պատվաստանյութերի խառնում-համակցումը FDA-ի կողմից թույլատրվել էր Pfizer-ին՝ մեկ ամիս առաջ, որը կարող էր կիրառվել որոշ ամերիկացիների համար, ներառյալ 65-ից բարձր կամ ծանր հիվանդության ռիսկի ենթարկվածների համար, ովքեր աշխատում են առաջնագծում:
Այնուամենայնիվ, FDA- ի որոշումը դեռևս պահանջում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) վերջնական հաստատում՝ նախքան պատվաստումների սկսելը:
Ըստ ամերիկացի առողջապահության ներկայացուցիչների, մինչ այժմ ամերիկացիների 5% -ից պակաս է ստացել բուստեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան