Gallup. Աշխարհում ԱՄՆ -ի ղեկավարության վարկանիշը բարձրացել է
ԱՄՆ առաջնորդների վարկանիշը բարձրացել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին վեց ամիսների ընթացքում, հայտարարել է Gallup-ը՝ հենվելով գրեթե 50 երկրներում անցկացրած հարցումների հիման վրա: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Բարձրացմանը նախորդել էր ԱՄՆ-ի ղեկավարության միջին վարկանիշի անկումը մինչև ռեկորդային ցածր մակարդակ՝ 10 տոկոս, 108 երկրներում: Այստեղ անցյալ տարի Gallup-ը հարցում էր անցկացրել՝ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման վերջին տարում:
Վաշինգտոնում տեղակայված Gallup վերլուծական հաստատությունը հայտարարեց, որ իր 2021 թվականի տվյալները դեռ ամբողջական չեն, սակայն 46 երկրներում, որտեղ տվյալները հասանելի էին օգոստոսի սկզբին, ամերիկյան ղեկավարության վարկանիշը բարձրացել է մինչև 49 տոկոս:
Երեք երկրներում վարկանիշները նվազել են՝ Ռուսաստանում՝ 18-ից 13 տոկոս, Սերբիայում՝ 20-ից 16 և Բենինում՝ 54-ից 50 տոկոս:
Միևնույն ժամանակ, ամերիկյան ղեկավարության վարկանիշը զգալիորեն աճել է եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ Պորտուգալիայում` 52 տոկոս, Հոլանդիայում`45, Շվեդիայում` 41:
ԱՄՆ կառավարության վարկանիշի աճը 17 տոկոսից հասել է 55 տոկոսի հարևան Կանադայում, երկնիշ աճ է գրանցվել նաև Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում:
Gallup-ը մատնանշել է Թրամփի և Բայդենի վարչակազմերի օրոք արտաքին աշխարհի հետ շփումներիհարցում ԱՄՆ-ի մոտեցման տարբերությունը: Թրամփն առաջնորդվում էր իր «Ամերիկան առաջնային է» կարգախոսով, մինչդեռ Բայդենը ձգտում է ավելի սերտորեն համագործակցել արտաքին աշխարհի հետ:
«Այս խոսքերն ու գործերը հավանաբար հանգստացրել են ԱՄՆ-ի երկարաժամկետ դաշնակիցներին և միջազգային հանրությանը, ինչպես նաև օգնում են բացատրել վարկանիշի կտրուկ աճը 2021 թվականի առաջին կեսին հետազոտված 46 երկրների և տարածքների մեծ մասում», - ասում է Gallup-ը: