Բաքուն Թեհրան է վերադարձրել իրանցի երկու բեռնատարների վարորդներին
Ադրբեջանը Իրան է վերադարձրել բեռնատարների երկու վարորդների, որոնք ձերբակալվել էին Գորիս - Կապան ավտոճանապարհին, որոնք բիտում էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին (ՄՊԿ)։
«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից և բարի կամք ցուցաբերելով, համապատասխան պայմանագրի համաձայն, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այս երկրի երկու քաղաքացիներին», - ասվել է ՄՊԿ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երկու իրանցի վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին։ Ադրբեջանը նրանց մեղադրում էր «Ադրբեջանի մաքսային սահմանով ապրանքներ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու, ինչպես նաև երկրի պահպանվող պետական սահմանն առանց փաստաթղթերի և անցակետերը շրջանցելու համար»։
Իրանցի վարորդների ձերբակալությունը սրեց Իրան-Ադրբեջան հարաբերությունները։ Իրանն անընդունելի համարեց տեղի ունեցածը։ Իրանցի պաշտոնյաներն այցելեցին Հայաստան՝ ուղիներ գտնելու, որոնք պետք է շրջանցեն պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հայաստանի ճանապարհը։ Որպես այլընտրանքային ճանապարհ կառուցվում է Տաթևով։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի զորավարժությունների անցկացման նպատակն է՝ հուսադրել բարեկամներին և նախազգուշացնել թշնամիներին
- Իրանցի փոխնախարար․ Առաջիկա 3 ամիսներին կվերացվեն Հայաստանում այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները
- Գորիս -Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի վարորդների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան