Այս պահին նման հարց օրակարգում չկա.Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին
«Այս պահին նման հարց օրակարգում չկա, բայց մենք, այո, հետաքրքրված ենք, օտար, լեզուների պոպուլյարիզացիայով, կարծում եմ, որ մենք ինչքան շատ օտար լեզուների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկերոջ ռուսաց լեզվի պոպուլյիրազացիայով զբաղվենք ավելի լավ կլինի»,-կառավարության նիստից hետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ում նոր ռուսական դպրոցներ են բացվելու, ինչի մասին խոսել են ՌԴ և ՀՀ արտգործնախարարները։
ԿԳՄՍ նախարարը հավաստիացրեց, որ նման ձևակերպմամբ հայտարությունների ծանոթ չէ, և ենթադրեց, որ խոսքը վերեբերել է ծրագրերի զարգացմանը:
«Անկեղծ եմ ասում, ես նման ձևակերպման չեմ հանդիպել, եթե հղումն ունեք, կխնդրեմ ինձ տաք։ Ձևակերպումը մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել: Լավրովի հետ մեր նախարարությունը շփում չի ունեցել»,-հայտարարեց Դումանյանը և հավելեց, որ ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության։
Հարց տվող լրագրողն ընթերցեց Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, որում ասվում էր․ «Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար»։
Վահրամ Դումանյանը կրկին պնդեց, որ չի լսել այդ հայտարարությունը, բայց կարևորեց ռուսաց լեզվի պոպուլյարիզացիայի խնդիրը ժամանակակից աշխարհում, երբ այն հաղորդակցությունը կարևոր գործիք է։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի