Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել Վաշինգտոնում արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական՝ «45 օր - պայքար հանուն ազգի», ֆիլմի ցուցադրությունը Վաշինգտոնում։
Ադրբեջանի դեսպանությունը ցուցադրությունից առաջ զանգահարել է թատրոն՝ պնդելով, որ չեղարկեն միջոցառումը՝ նշելով, որ եթե չչեղարկեն, թատրոնի հեղինակությունը կտուժի։
Թատրոնը մերժել է դեսպանատան պահանջները, որից հետո Ադրբեջանի դեսպանատունը վճարել է թատրոնի դիմաց էկրանով բեռնատար մեքենայի կայանման համար երեք ժամ` փորձելով վարկաբեկել վավերագրական ֆիլմը: Բեռնատարի էկրանին գրված է եղել՝ «արդյոք ֆիլմը ցույց տալու է՝ ինչպես են հայերը հարձակվում ադրբեջանցի քաղաքացիների վրա»։
Ի պատասխան այս քայլի՝ ֆիլմի ռեժիսոր Գեսսենը թվիթերում գրել է․ «Շնորհակալություն, ձեր բեռնատարն այս երեկո մեր ցուցադրությանն ուղարկելու համար, ինչպես նաև թատրոնին ահաբեկելու փորձերի՝ ցուցադրությունը դադարեցնելու համար: Հաջորդ անգամ, մի վատնեք ձեր գումարը, ես ձեզ համար անվճար տոմսեր ունեմ, և ներսում շատ ավելի տաք է»։
Thank you @azembassyus for sending your truck down to our screening this evening as well as trying to bully the theatre to stop the screening. Next time, don’t waste your money, I have free tickets for you and it’s much warmer inside. #45daysfilm #bullies #POTUS #WhiteHouse pic.twitter.com/ObWHVOsKEr
— Emile Ghessen (@emileghessen) October 20, 2021