Հասարակություն 12:49 21/10/2021 Հայաստան

Արցախի տարածքները հանձնածներն այսօր հայրենասեր են խաղում, ասում են՝ եկեք, բնակվեք Արցախում. Շուշեցի

«Բռնի տեղահանվածների սոցիալական ծրագրերը խայտառակ ձևով են իրականացվում»,- ՀՀ ԱԺ-ում  մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ  կազմակերպված «Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և այլ խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկմանն ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանը:

Նրա խոսքով, ականատես են եղել և լսել են տեղահանվածներից, որ շատ մարդիկ,  որոնք տարիներ շարունակ չեն ապրել հենց Քաշաթաղի շրջանում, շատ ծրագրերից են կարողացել օգտվել, մինչդեռ կան մարդիկ, որոնք մինչև վերջին պահը մնացել են Քաշաթաղում,  այսօր չեն կարողանում շահառու դառնալ այդ ծրարգրերին:  Կ. Մովսիսյանն ասաց, որ համապատասխան կառույցներից չեն կարողանում ստանալ հարցերի պատասխանները, քար լռություն է,  բացարձակ չեն արձագանքում:

«Այսօր խախտված են բոլոր տեղահանվածների իրավունքները, ամենացավալին այն է, որ խախտված է հենց մեր ապրելու իրավունքը:

Նոր իրավիճակում ենք հայտնվել անկախ մեր կամքից,  ինչ-որ ձև առանջ գնալ առանց պետական  ծրագրի, հնարավոր չէ»,- ասաց նա:

Կ. Մովսիսյանը նաև ընդգծեց՝ իրենց կազմակերպության համար սկզբունքային հարց է կարգավիճակի հարցը. «Չեմ  պատկերացնում, թե ինչպես պետք է լինի, երևի իրավաբանական հարց է, բայց որ պետք է ունենանք ինչ-որ կարգավիճակ, միանշանակ է»:

Քննարկմանը ներկա «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ-ի ղեկավար Մերի Դավթյանն ասաց, որ իրենց համար կարևոր է քաղաքական կայունությունը, որոշակիությունը, որպեսզի  հասկանան հայկական երկու  պետություններն ինչ օրակարգ ունեն, ինչ ուղղությամբ են շարժվում:

«Անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, բայց, ինչպես նկատում ենք, խաղաղապահներով հանդերձ էլ մենք ունենում ենք պատահարներ, իրադարձություններ, որոնք անհանգստացնող են:
Ուզում ենք հասկանալ  Հայաստանի քաղաքական դաշտն ինչ դիրքորոշում ունի Արցախյան խնդրում:

Մեզ համար դա պարզ չէ, մենք չգիտենք մեր ճանաչման խնդիրը  երբ է նորից մտնելու  օրակարգ»,- ասաց Մ. Դավթյանը:

«Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանն ասաց, որ իրենց բնակչության առջև ծառացած էր ընդամենը մեկ խնդիր՝ մարդկանց պետք է ապահովեին կացարաններով։

«Բայց մենք ի՞նչ տեսանք: Տեսանք՝ եկած առանց այն էլ սուղ միջոցների փոշիացում:  Հարց է ծագում՝ ի՞նչ է արել, օրինակ, Շուշիի աշխարհազորը, որ աշխատավարձ է ստացել: Շուշին  հանձնել է, ուրիշ ոչ մի բան չի արվել: Ինչի՞ համար է ինքն աշխատավարձ ստացել, փոխանակ այդ  մարդիկ պատժվեն»,- նշեց նա:

Ա. Հարությունյանն ասաց, որ թիվ մեկ խնդիրն այսօր Հայաստանում ապաստանած շուշեցիների համար այն վտանգն է, որ իրենք փոշիացած են ամբողջ ՀՀ-ով մեկ. «Մենք առաջարկել էինք  Երևանից 20 կմ շրջագծով ժամանակավոր բռնի տեղահանվածների ճամբար սարքվի, տնակներ դրվեն, դրվի նոր Շուշի ճամբար ու համաշխարհային հանրությանը ցույց տրվի»:

Նրա խոսքով, արդեն տասնյակ ընտանիքներ հեռացել են երկրից:

«Ի՞նչ է նշանակում՝ այն մարդիկ, որոնք հանձնել են Արցախի տարածքներն ու այսօր հայրենասեր են խաղում, ասում են՝ եկեք, բնակվեք Արցախում: Ո՞ւմ եք ասում՝  եկեք բնակվեք: Ամբողջ ստեփանակերտցիները փախել, եկել են Երևան, տներ են առել: Չեմ հասկանում, թե ինչ գներ են սահմանված Ստեփանակերտում տների համար։ Կատարվում է թալան, փախստական ժողովրդի թալան։ Եկեք գնանք Ստեփանակերտ, տեսնենք, թե քանի ստեփանակերտցի ենք հանդիպում ճանապարհին, հադրութեցիներ են, շուշեցիներ, մարտունեցիներ: Կարելի է մի քանիսին հանդիպել,  այն էլ ում հանդիպում ես՝ եկել է այդ պահին տան վարձը վերցնի ու գնա: Պետք է պարզել՝ ո՞վ է այդ ամենը ղեկավարում:

Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ եթե դու գաս Ստեփանակերտ, քեզ տուն եմ տալու, չգաս՝ չեմ տալու:

Կամ՝ հադրութցուն դուք հարցրե՞լ եք, որ հանձնել եք Հադրութը, հիմա էլ ասում եք՝ եկեք Ստեփանակերտ: Նրանց համար կապ չունի Երևանի կամ Ստեփանակերտի Աջափնյակը, իրենց Հադրութն են ուզում»,- հարցադրումներ արեց քննարկմանը ներկա շուշեցին:

Ըստ նրա, ամենացավալին այն է, որ այս պատերազմի մեղավորները ոչ ոք չի պատժվել:

«Հանդիպել ենք Արցախի Հանրապետության նախագահին, հարցում ենք՝ անվտանգության ի՞նչ երաշիքներ ունեք: Ասում է՝ ռուսական զորք:

Քեզ ասել են՝ բանակը ցրի, ցրում ես: Ո՞վ է քեզ թույլ տվել բանակը ցրել: Ասում է՝ Ադրբեջանը: Ասում ենք՝ Ադրբեջանը ղալլաթ է անում, գլուխն էլ պատերով է տալիս, դու քո բանակը պահում ես»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենց ներկայացուցիչների պահանջն է՝ պարտադիր Արցախի կարգավիճակի հարցի լուծում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}