«Հրապարակ». Իշխանությունները վերանայում են մարտավարությունն ու թեկնածուներին. Աչքները վախեցել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ընտրություններում կրած պարտությունն իշխանության աչքը վախեցրել է՝ վերանայում են մարտավարությունն ու թեկնածուներին: Օրինակ, Արարատի ՔՊ կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա, ինչ Աբունցը` Գորիսում, և առաջարկում են հրաժարվել նրա թեկնածությունից, թեև այս կարճ ժամանակում նոր մարդ գտնելը բարդ է։
Փոխարենը վստահ են, որ Արտաշատի թեկնածուն լավն է՝ Ռոբերտ Մկրտչյանը՝ ՔՊ տարածքայինի ղեկավարը։ Կասկած չունեն, որ հաղթելու են Ջերմուկում, որտեղ համայնքապետի ԺՊ նշանակվեց Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը։ Իսկ դեկտեմբերին, հիշեցնենք, ընտրություններ կլինեն Աշտարակում, Արարատում, Մարտունիում, Սևանում, Արմավիրում, Վայոց Ձորում և այլուր։»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան