Նախագիծն էապես խոչընդոտում է տեղեկության արդարացի հասանելիությունը. Լիլիթ Գալստյան
«Գործ ունենք մի օրենսդրական նախաձեռնության հետ, որը խոսքի ազատության հետ կապված լուրջ փոփոխություններ է նախատեսում և մեր առաջին գնահատականն այն է, որ այն տեղեկատվության ազատությանը սպառնացող է»,- «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ խորհրդարնում նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա տեղեկացրեց, որ նախագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը, որոնք այդ գաղափարը հղացել էին 9 ամիս առաջ, բայց նախագիծն ԱԺ-ում շրջանառել են միայն վերջերս։
Ըստ պատգամավորի՝ նախագիծն էապես խոչընդոտում է տեղեկության արդարացի հասանելիությունը և տեղակատվության ազատության հետ կապված սահմանափակումներ է առաջացնում։
Լիլիթ Գալստյանն ասաց, որ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ ինքը հայտնել է՝ նախագիծը, որն առնչվում է զանգվածային լրատվությանը, ոչ միայն չի քննարկվել զանգվածային լրատվության հիմնական շահառուների՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գլխավոր խմբագիրների և փորձագետների կողմից, այլ նաև հանրային քննարկում չի անցել, բայց դրվել է շրջանառության մեջ։
Ըստ պատգամավորի ներկայացման՝ նախագծի հեղինակները ընդունել են, որ այն հանրային քննարկման չի դրվել, բայց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է տվել օրինագծին։
Գալստյանի խոսքով՝ ինքը և հանձնաժողովի «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Էլինար Վարդանյանը տեղեկացրել են, որ այդ թեմայով քննարկում են կազմակերպելու և հրավիրել են հեղինակներին։ Քննարկմանը, սակայն, օրինագծի հեղինակներից որևէ մեկը չէր ներկայացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան