Սաակաշվիլին Վրաստան է ժամանել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնված
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Այս մասին գրում է «Russia Today»-ը, վկայակոչելով դատախազ Կոկա Կացիտաձեին։
«Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Ուկրաինայից՝ Չորնոմորսկի նավահանգստից Փոթի նավահանգիստ է ժամանել «Վիլնյուս» լաստանավը», - ասել է Կացիտաձեն:
Նրա խոսքով, IKA TRANS ընկերությանը պատկանող քարշակ մեքենան նշված լաստանավից դուրս է եկել մոտավորապես 01:04-ին: Ինչպես նշվում է, «նավահանգստից հեռանալուց հետո վարորդը կանգնեցրել է այն, գնացել դեպի դուռը, որտեղից Միխեիլ Սաակաշվիլին է դուրս եկել 01:49-ին»:
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի բժիշկ. Հիվանդանոց տեղափոխվելու կարիք դեռ չկա
- Սաակաշվիլին տեղափոխվել է մենախուց
- Սաակաշվիլիիի կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին
- Սաակաշվիլու վիճակը վատացել է
- Սաակաշվիլին պատրվակ է գտել միջազգային հանրությանը դիմելու համար
- Ռադայում Սաակաշվիլիի ձերբակալությունը համարում են Պուտինին ամերիկյան հատուկ ծառայությունների նվերը
- Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութից գնել է յոթ բանկա մեղր
- ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է անում հարգել Սաակաշվիլիի իրավունքները
- Վրաստանում ի աջակցություն Սաակաշվիլիի ցույց է ընթանում
- Սաակաշվիլին Վրաստանի սահմանը հատել է կանաչի տեղափոխող ավտոմեքենայի բեռնախցում
- Սաակաշվիլու Կիևի գրասենյակի ղեկավարը ժամանել է Թբիլիսի՝ հանրահավաքին մասնակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան