Սեյրան Օհանյան. Սպառնալիքները շատ են, մինչդեռ դրանց կանխարգելման համար հնարավորություններն այնքան էլ բարձր չեն
«Որքան էլ արձանագրել ենք պարտություն, բայց Արցախի 283 կմ սահմանագծից շուրջ 265 կմ հատվածում մենք կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել տեղում զինվորների, հրամանատարների հմուտ հնարքների ու գործողությունների արդյունքում»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ, որին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները:
Նրա խոսքով, Հայաստանի անցած ուղին դյուրին չի եղել երբեք, սակայն կարողացել ենք դրանից դուրս գալ պատմության ճիշտ գնահատման ու միասնականության, հերոս տղաների, քաջարի զինվորների ու հրամանատարների նվիրումի շնորհիվ։
Նա նշեց, որ Հայաստանը ռազմաքաղաքական առումով գտնվում է բարդ իրադրության մեջ, անվտանգային միջավայրը փխրուն է, արտաքին ու ներքին սպառնալիքները շատ են, մինչդեռ դրանց կանխարգելման համար Հայաստանի հնարավարություններն այնքան էլ բարձր չեն։
«Մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի հոգեբանական վիճակում, որ չեն ամոքվել մեր ողջ ազգի ունեցած վեքերը»,- ասաց նա՝ խոնարհում հայտնելով զինծառայողների ու հրամանատարների հիշատակի առջև։
Օհանյանը հույս հայտնեց, որ քննարկումը կընթանա երկխոսության միջոցով, անդրադարձ կլինի պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, անվտանգային խնդիրներին, սահմանին համայնքների բնակիչներին։
Բանախոսներ են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Ելենա Կիրակոսյանը, հոգեբան Խաչիկ Գասպարյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան առաջին Լարիսա Ալավերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան