Թագուհի Թովմասյանը ոստիկանապետի ուշադրություն է հրավիրում ոստիկանների գիշերային գործողությանը
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ոստիկանապետի ուշադրությունն է հրավիրում Mediahub-ի կողմից հրապարակած տեսանյութում ոստիկանների մասնակցությամբ կատարվող գործողություններին։
«ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում այս միջադեպի վրա:
Ոստիկանական գիշերային կոշտ գործողությունները որքանո՞վ են իրավաչափ: Քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է. գուցե վաղն էլ այս գործով ծառայողական քննություն նշանակեք:
Բայց նկատելի է, որ դեպքերի կրկնության և շարունակականության վրա քննությունները դրականորեն չեն ազդում»,-գրել է հանձնաժողովի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները