Այսօր պաշտոնյա դարձած նախկին լրագրողները սկսել են մամուլի դեմ պայքարել. Արեգնազ Մանուկյան
«2018թ-ի հայտնի գործընթացներից հետո քաղաքական դաշտը ոչնչացվել էր, մենք ստացել էինք մեկ դերասանի թատրոն հիշեցնող քաղաքական պետական համակարգ, որը չուներ ընդդիմախոսներ, ինչը դեպի բռնապետություն և ամբոխավարություն տանող ճանապարհ էր»,- այսօր խորհրդարանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նա նկատեց, որ հեղաշրջումից հետո մամուլը դարձավ միակ ընդդիմախոսը և ստիպված էր զբաղվել քաղաքականութամբ՝ հավասարակշռելով քաղաքականությունը պոպուլիզմի, հանրային փսիխոզի վերածածների քայլերին:
Ըստ պատգամավորի՝ վերջին 3 տարում մամուլն այլընտրանքային կարծիքը ձևավորելու և այն տեղ հասցնելու ֆունկցիա կատարեց, որպեսզի ժողովրդավարության վերջին փշրանքները չխժռեն թավշյա կոչված հեղափոխականները:
Նրա համոզմամբ՝ 2018 թվականի գարնանից վտանգվել է ազատ խոսքը՝ սկզբում ամբոխի հարձակման ուժով, այնուհետև նոր իշխանավորների գործողություններով, որոնք շարունակվում են մինչև օրս:
Շեշտելով, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքին դեռ անդրադառնալու ժամանակ կունենա՝ Մանուկյանը ցանկություն հայտնեց անդրադառնալ իշխանությունների գործելաոճին:
««Մամուլն ազատ է քան երբևէ» կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ ազատ մամուլի»,- հայտարարեց պատգամավորը և ճշտեց, որ խոսքը գնում է իշխանության ազդեցության տակ չգտնվող մամուլի մասին:
Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ այսօր պաշտոնյա դարձած նախկին լրագրողները սկսել են մամուլի դեմ պայքարել, այն դեպքում, որ հենց նրանք են ժամանակին բամբասանքներ, սուտ ու կեղծիք տարածել:
«Հիմա այս մարդիկ ուզում են դառնալ մեդիադաշտն ապատեղեկատվությունց մաքրողներ, սա ցինիզմ է և երեսպաշտություն»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը և պնդեց, որ նրանց իրական նապատակը ոչ հաճո խոսքը լռեցնելն է, որը կբացահայտի իշխանությունների կոռուպցիոն ռիսկերը, ցածրորակ կառավարումը և պետությունը կործանման առաջ կանգնեցնեողների գործունեությունը:
Նրա խոսքով՝ մեդիադաշտից եկած իշխանություններն ամեն ինչ արել են ու անում են մեդիադաշտի դեմ՝ հարձակումներ գործելով ինչպես 44-օրյա պտերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմական շրջանում:
Մանուկյանը նկատեց, որ պատերազմի արդյունքն ապահովվել է նաև արծրունական ստի և կեղծիքի քարոզով՝ հայտարարելով, որ հաղթում են, իսկ ճշմատությունը խոսողների բերանը փակելով հակասահմանադրական որշմամբ աստղաբաշխական տուգանքներով, որոնցով երկու անգամ էլ ինքն է տուգանվել:
Նա նկատեց, որ իշխանամետ ուժերը նաև ֆեյսբուքում սահմանափակեցին իշխանությունների քիմքին ոչ հաճո գործունեություն ծավալողներին:
Պատգամավորը նկատեց, որ լրատվամիջոցների դեմ հարձակումից հետ չմնաց նաև նոր ԱԺ ղեկավարությունը ՝ առաջին իսկ օրվանից սահմանափակելով լրագրողների տեղաշարժը խորհրդրանի շենքի տարածքում:
Նա պնդեց, որ սա է իշխանության իրական դեմքը, որը կեղծում է բոլոր ոլորտներում և դրա բեմ պետք է պայքարեն ԶԼՄ-ների հետ միասին:
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ, որոնք ամեն ինչ մերժելով եկել են, հիմա էլ մերժում են իրենց անցյալը. Սևակ Հակոբյան
- Նախագիծն էապես խոչընդոտում է տեղեկության արդարացի հասանելիությունը. Լիլիթ Գալստյան
- Արամ Վարդևանյան. Ֆեյքնյուզի դեմ պայքարելու համար իշխանությունը չպետք է հանդուրժեր արծրունհովաննիսյանական ճշմարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան