Արմեն Պետրոսյան. Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Այն բանից հետո, երբ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին բեռնափոխադրող ընկերություններին նախօրեին ուղղված նամակում «խստորեն հորդորեց Իրանի քաղաքացիներին ու վարորդներին հնարավոր հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ և խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքելուց», Ադրբեջանն ազատ արձակեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին։
Եվ թեպետ նշված «հորդորը», այնուամենայնիվ, դժվար է գնահատել որպես իրավական ակտ, այդուհանդերձ, պետք է փաստել, որ Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել տևական ժամանակ շարունակվող այս հիմնախնդրի հետ կապված»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն Թեհրան է վերադարձրել իրանցի երկու բեռնատարների վարորդներին
- Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի․ արաբագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան