21.10.2021. Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 20-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 38-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15106 քաղաքացու հետազոտություն, որից 1481-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 20.10.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել
- 19.10.2021. Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել
- 18.10.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան