Հուսով ենք՝ ձերբակալվածներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի․ Զախարովան Ադրբեջանում պահվող գերիների մասին
Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ:Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան ողջունում է 5 հայ ռազմագերիներին ազատ արձակելու Բաքվի քայլը: Հուսով ենք, որ ձերբակալվածներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի:Ընդհանուր առմամբ, այդ թվում Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի դեկտեմբերից փոխանակվել է 112 կալանավոր՝ 105 հոգի վերադարձել է Հայաստան, 17 մարդ՝ Ադրբեջան: Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ բոլոր ուղղություններով»,- նշել է նա:
Անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղում» (Արցախի Հանրապետություն.-խմբ.) խաղաղ քաղաքացիների մահվան դեպքերին, Զախարաովան ասել է․
«Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպմանը: Այդ հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի և ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի մակարդակով տեղի ունեցող քննարկումների մշտական թեման է, և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով»։
Մանրամասն ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան