Էմին Երիցյան. Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գրում է.
«Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նոր համայնքների նոր ավագանիներն իրենց առաջին նիստերը գումարելու են դեկտեմբերի 13-ին։
Ակնհայտ է, որ ռեֆորմների համար ճիշտ ժամանակահատված չէր ընտրված։ Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու։
Նոր մարմինների ձևավորում, աշխատակազմերի ձևավորում, կառուցվածքային փոփոխություններ, ներառական սկզբունքով բյուջեների նախագծում, զարգացման ծրագրի մշակում և ընդունում և այլն, և այլն։ Այս ամենը պիտի շատ սահմանափակ ժամանակահատվածում արվի, այն պարագայում, երբ օրենսդրական ու կանոնակարգային ընթացակարգերը հին են, հարմարեցված չեն կուսակցական ֆրակցիաներով գործող ավագանիների համար։
Այս ամենի մասին երեկ էր պետք մտածել, ու գոնե այսօրվանից պետք է զբաղվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի