Թուրքիան 15 իսրայելցի լրտես է ձերբակալել
Թուրքիայում անվտանգության ուժերը 15 մարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» համար աշխատելու մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանական գործողությունները, որոնց մասնակցել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության 200 աշխատակից, անցկացվել են 4 նահանգում: Ձերբակալվածների թվում են արաբական արմատներ ունեցող անձինք:
Ենթադրյալ լրտեսները, ինչպես հայտնում են թուրք իրավապահները, տեղեկություն են ուղարկել «Մոսադ» թուրք և արտասահմանցի ուսանողների մասին, որոնք հետագայում կկարողանային բարձր պաշտոններ ստանալ պաշտպանկան արդյունաբերության ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա