Կառավարությունը օտարերկրյա ընկերությունների համար 13 գործունեության տեսակներով հեշտացնում է լիցենզավորման գործընթացը
«Ուսումնասիրությունների արդյունքում մենք 78 գործունեության տեսակից առանձնացրել ենք 13-ը, որոնց նկատմամբ կարող ենք թույլ տալ ավելի հեշտ լիցենզավորման հնարարվորություններ օտարերկրյա ընկերությունների համար»,-զեկուցելով «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը::
Նրա խոսքով՝ նախագծով Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների,Կանադայի,Հարավային կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի իրավաբանական անձանց համար հեշտացվու են լիցենզավորվելու հնարավորությունը:
Նախարարը թվարկեց հեշտացվող գործունեության ոլորտները, որոնք են՝ մասնավոր պահնորդական գործունեություն, որը լիցենզավորում է ոստիկանությունը, ինկասացիոն ծառայություն, որը լիցենզավորում է ֆինանսների նախարարությունը, փոստային կապի, միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեություն, որը լիցենզավորում է Միջուկային գործակալությունը, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, որը լիցենզավորում է ՏԿԵ նախարարությունը:
Նախարարի խոսքով՝ ՏԿե նախարարության լիազորությունների ոլորտում է նաև դյուրինացվող տաքսիով ֆիզիկական անձանց ուղևորափոխադրումների կազմակերպումը և անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը:
Քերոբյանը տեղեկացրեց, որ Քաղաքաշինության կոմիտեից լիցենզավորվող գործունեության տեսակներից է քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շինարարության իրականացումը, շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, ինժեներական հետազննումը և շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը 114 միլիոն դրամ հատկացրեց մարզիկների և մարզիչների սպորտային նպաստները վճարելու համար
- Ըստ Արարատ Միրզոյանի՝ կառավարության նիստին բերվել էր նախօրոք քննարկված նախագծից տարբերվող տարբերակ
- Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2%-ն է շեմը հաղթահարել. Վահրամ Դումանյան
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2021 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում իրականացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում