Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին
Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնհայտ ապօրինի կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանն օրերս ազատ է արձակվել։ Երեկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Արթուր Սարգսյանը։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից:
«Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից և ոչ մեկում չի հանդիպել մի իրավիճակ, երբ ընդդիմադիր երեք պատգամավոր առանց անձեռնմխելիության հաղթհարման հայտնվեն անազատության մեջ։ Կարևորելով այն, որ տևական ապօրինի կալանավորումից հետո Արթուր Սարգսյանն այլևս օբյեկտիվորեն կարող է իրացնել իր պատգամավորական մանդատը, մյուս կողմից պետք է ընդգծենք, որ ընդդիմադիր ևս երկու պատգամավոր՝ Արմեն Չարչյանը և Մխիթար Զաքարյանը, շարունակում են խայտառակ ապօրինի եղանակով մնալ անազատության մեջ։
Այս ամիսների ընթացքում մեր կողմից ձեռնարկվող գործողությունները եղել եւ լինելու են շարունակական և չենք կարող չարձանագրել, որ այս խայտառակ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային կառույցների լռության պայմաններում»,- նշում են «Հայաստան» դաշինքից։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավով
- Կալանքի տակ գտնվող Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի առաջնային մտահոգությունը մեր Սյունիքն է. Թովմասյան
- Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Վարդևանյանը դիմել է դատախազություն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու հարցով