Շոպենի անվան 18-րդ մրցույթում հաղթել է կանադացի դաշնակահարը
Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի հաղթողն է կանադացի Բրյուս Սյաոու Լյուն: Հաղթողների անունները հրապարակված է մրցույթի կայքում: Երաժիշտը ստացել է ոսկե մեդալ և 40 հազար եվրո մրցանակ:
Երկրորդ տեղը կիսել են ճապոնացի և իատալացի դաշնակահարները: Նրանք ստացել են արծաթե մեդալ և 30 հազար եվրո: Բրոնզե մեդալ և 20 հազար եվրո ստացել է երրորդ տեղը գրաված Իսպանիայի ներկայացուցիչը:
Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր 17-ամյա Եվա Գևորգյանը մրցանակակիրների թվում չի:
Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ին։ Առաջին փուլում ելույթ էին ունեցել աշխարհի տարբեր երկրներից 87 դաշնակահարներ: Եզրափակիչ էր անցել ընդամենը 12 դաշնակահար աշխարհի 10 երկրից:
Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի միջազգային մրցույթն ամենահիններից մեկն է աշխարհում: Առաջին մրցույթը տեղի է ունեցել Վարշավայում 1927 թվականին, այնուհետև այն անցկացվել է հինգ տարին մեկ, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների։
Մրցույթին կարող են մասնակցել 18-29 տարեկան երիտասարդ երաժիշտներ: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրա մասնակիցները կարող են կատարել միայն Շոպենի ստեղծագործությունները: Առաջին փուլում մրցողները ժյուրիին ներկայացնում են էտյուդներ, նոկտյուրներ կատարելու հմտություն, երկրորդում նրանք կատարում են բալլադներ, սկերցոներ և վալսներ, երրորդում` սոնատներ և մազուրկաներ, իսկ եզրափակիչում` դաշնամուրի կոնցերտներ:
Հարակից հրապարակումներ`
- Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է
- Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի երրորդ փուլում է
- Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթում անցել է երկրորդ փուլ
- Երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանին հոտնկայս ծափահարում են Ռուրի փառատոնում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Շոպենի անվան միջազգային մրցույթին
- «Ռահմանինովի օրեր» միջոցառման դաշնակահարը Եվա Գևորգյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները