Մարդիկ, որոնք ամեն ինչ մերժելով եկել են, հիմա էլ մերժում են իրենց անցյալը. Սևակ Հակոբյան
«Ես չեմ կարծում, որ ինչ-որ բան պետք է ասեմ ու այն հասնի, օրինակ՝ Վահագն Հովակիմյանի լսողական օրգաններին»,- «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ խորհրդարնում նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց «Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
Քննարկվող նախագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը։
Նա նկատեց՝ չի պատկերացնում, որ իր խոսքը կլսի մի մարդ, որը սահմանադրական օրենքում փոփոխություն է արել և դրանից միայն մեկ տարի հետո նոր համապատասխան դիպլոմ ստացել:
«Նա մի թերթում է աշխատել՝ Նիկոլի թերթում, որից սկսվել է «օդում կախված լուրերի համաձայն» ձևակերպումը»»,- հայտարարեց «Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիրը՝ նկատելով, որ ներկայում էլ վերջինս այլ պատգամավորների հետ ներկայացնում է օրենքի նախագիծ, որը ոչ թե նպատակ է հետապնդում պայքարելու կեղծ լուրերի դեմ, այլ խոսքի ազատությանն է վնասում:
Շեշտելով, որ չի ցանկանում որևէ բան ասել նախագծի հեղինակներին՝ «Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիրն ընդգծեց. «Բան չունեմ ասելու մարդկանց, որոնք ամեն ինչ մերժելով եկել են, հիմա էլ, փաստորեն, մերժում են իրենց անցյալը»:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով սահմանվում է «չնույնականացվող աղբյուրը» հասկացությունը, որը համարվելու է համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը կամ էջը, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:
Օրենքի նախագծում սահմանվում են տեղեկությունը տնօրինողի նույնակացման տվյալները, որոնք են՝ աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեություն իրականացնում է որպես ԱՁ, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինում է իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպա-իրավական ձևը, գրանցման համարը:
Նախագծով չնույնականացված աղբյուրների համար սահմանված նույնականացման տվյալները սահմանվել են նաև համացանցում գործունեություն իրականացնող լրատվամիջոցների (օնլայն լրատվամիջոցներ) համար:
Օրենքի հեղինակներն առաջարկվում են չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց հրապարակած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից: Մեկ այլ դրույթով էլ, եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն ու չի ներկայացրել օրենքով սահմանված նույնականացման տվյալները, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման դիմումը պետական մարմնում ենթակա է մերժման:
Հարակից հրապարակումներ`
- Նախագիծն էապես խոչընդոտում է տեղեկության արդարացի հասանելիությունը. Լիլիթ Գալստյան
- Արամ Վարդևանյան. Ֆեյքնյուզի դեմ պայքարելու համար իշխանությունը չպետք է հանդուրժեր արծրունհովաննիսյանական ճշմարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան