Մարմնամարզության ԱԱ. Վահագն Դավթյանի կորոնավիրուսի թեստը դրական է եղել և բաց է թողել առաջնությունը
Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը հանդես են եկել նույգթափերում: Մերդինյանը վաստակել է 14, 666 միավոր և գրավել 10-րդ տեղը: Նա չի կարողացել մտնել եզրափակիչ փուլ՝ լավագույն ությակ և պաքարել մեդալների համար:
Նույն ճակատագրին է արժանացել նաև Գագիկ Խաչիկյանը, որը նույնպես եզրափակիչ չի մտել:
Մեր երկրի երրորդ պատվիրակ Վահագն Դավթյանը պետք է մասնակցեր օղակների վրա վարժությունում: Նրա կորոնավիրուսի թեստը դրական է եղել և բաց է թողել աշխարհի առաջնությունը: