Գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը. Վահան Քերոբյան
«Ընդհանուր գնաճը 8.9%-է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր է»,-կառավարությունում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց. «Մենք գնաճով շատ անհանգստացած ենք, որովհետեև մեր աշխատանքի արդյունքը պիտի լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը»։
Նա հայտնեց, որ պետք է փորձել զսպել գնաճն այն գործիքներով, որոնք առկա են և ԿԲ-ն է իր գործիքակազմը կիրառում:
Ըստ Քերոբյանի՝ երբեմն այդ գործիքակազմը սկսում է վնասել տնտեսության շատ կարևոր ճյուղերին, մասնավորապես՝ արտահանմանը:
Նրա տեղեկացմամբ՝ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարիների համեմատ ամենացածր կետում է և դա կառավարութանը և արտահանողներին անհանգստացնում է:
Նախարարը հայտնեց, որ գնաճի դեմ պայքարում ակնկալում են, որ ԿԲ-ն թույլ չի տա, որ կարևոր ոլորտները վտանգվեն։
Վահան Քերոբյանի խոսքով՝ կառավարությունն անընդհատ կոնսուլտացիաների մեջ է գործընկեր երկրների՝ առաջին հերթին ԵԱՏՄ պետությունների հետ, որպեսզի Հայաստանի տնտեսավարողներին հնարավորություն տրվի ապահովվել ցածր գներով ապրանքներով և հումքով։
Անդրադառնալով տեղական ապրանքների թանկացման թեմային՝ Վահան Քերոբյանն ասաց, որ այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ է գրանցվել՝ 30 հազար տոննա, եթե պահնաջարկը հաղորդակցվող երկրներում աճում է, այն անդրադառնում է նաև Հայաստանի շուկայի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան