10-ամյա տղան Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթի ժամանակ փորձել է հանել նրա սպիտակ թասակը
10-ամյա հիվանդ տղան Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթի ժամանակ բարձրացել է բեմ ու փորձել վերցնել Պապի սպիտակ թասակը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Երբ քահանաները հանդես էին գալիս աղոթքներով և ներածական ելույթներով, տղան ոտքի կանգնեց Վատիկանի դահլիճի առջևի նստատեղերից, բարձրացավ բեմ և մատնացույց արեց Պապի սպիտակ թասակին։
Հետո նա բռնեց քահանաներից մեկի ձեռքը և նորից խնդրեց պապի գլխարկը:
Հանդիսատեսը բուռն ծափահարեց, երբ տղան լքեց բեմը՝ ստանալով իր թասակը:
Միջադեպից հետո Ֆրանցիսկոս պապը բարձր է գնահատել երեխաների «ինքնաբխությունն ու ազատությունը»:
Նա նշել է, որ երեխան ինտելեկտուալ խանգարում ունի, ապա աղոթել է նրա համար։