Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 53 700 թեստ, այստեղից 33 678-ը՝ հակագենի արագ թեստով և 20 022-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 8,21%, վերջին 14 օրը –8,83%, վերջին 7 օրը – 9,05%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 680 182 դեպք: Ապաքինվել է ևս 2 896 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 622 181:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 617 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 932 643 մարդ, օրական՝ 5 194:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում