Զոհվածի հայր. էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ հայտարարում էր Արցախի օդը փակ է
Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված Գոռի հայրը՝ Վարդան Երմալովյանը վստահ է, որ պատերազմ հրահրողները եղել են Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը։
«Նա չէ՞ր, որ Ալիևի կնոջը հրավիրում էր Շուշի չայ խմելու։ Հիմա ինչի՞ չի գնում։ Ամեն րոպե նա կարող էր կանգնեցնել պատերազմը այս պայմաններից ավելի լավ պայմաններով, չկանգնեցրեց։ Ինչի՞ համար։ Արյուն է սիրում»,- ասաց նա «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ, որին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները:
Որդի կորցրած հայրը հիշում է, պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատր, իսկ պատերազմի ավարտից հետո հայտարարել է՝ ինքը հո մոդերատորը չէր։
«Բոլոր հրամանատարները սրան են ենթարկվել։ Դժբախտ ականատես եմ, գնացել եմ, էդ ամեն ինչը տեսել եմ իմ աչքերով։ Մենք պետք է պահանջենք այդ բոլորի դատավարությունը»,- ասաց Վարդան Երմալովյանն ու ներողություն խնդրում վրդովված խոսելու համար։
Նա հիշեցնում է՝ էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ հայտարարում էր Արցախի օդը փակ է։
«Հիմա գնում են էրդողանից ողորմություն են խնդրում... շուտափույթ պետք է ազատվել այդ դավաճաններից»,- ասաց որդեկորույս հայրն ու կրկին ներողություն խնդրեց բարձր խոսքի համար։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
- Սեյրան Օհանյան. Սպառնալիքները շատ են, մինչդեռ դրանց կանխարգելման համար հնարավորություններն այնքան էլ բարձր չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան