«Հրապարակ». Վանաձորում թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է` հասկացել են, որ կարող է Գյումրին կրկնվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Վանաձորի ընտրություններում մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է` հասկացել են, որ կարող է Գյումրին կրկնվել, ուստի որոշել են առաջ մղել ցուցակի 2-րդ համարի թեկնածու Մանվել Ոփյանին: Նա դասախոս է, գիտությունների թեկնածու, նաև` բիզնեսմեն. «Արփիգազ», «Արփիտաքսի» ծառայությունների սեփականատերը և բավականին հեղինակություն է վայելում, այնպես որ, կկարողանա Մամիկոն Ասլանյանին լուրջ մրցակից լինել:
Ոփյանին հնարավոր է աջակցի նաև նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Իսկ Ասլանյանը, որի փոխարեն վերջերս ապօրինաբար ԺՊ նշանակեցին, դաշինքով է մասնակցելու։ Նա բանակցել է մի շարք կուսակցությունների հետ, նախ` ՔՊ-ի, ապա Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» հետ: Քոքոբելյանը՝ որպես իջևանցի, խոստացել է ապահովել Փաշինյանի չեզոքությունը, բայց չի կարողացել այնպես անել, որ Ասլանյանը մինչև ընտրությունները մնա ԺՊ-ի կարգավիճակում: Դաշինքը, հավանաբար, կկոչվի «Ասլանյան դաշինք», թեև դեռ պարզ չէ, թե որ ուժերը կմտնեն:
Վանաձորի ընտրություններին կմասնակցի նաև «Հայրենիք» կուսակցությունը` ավագանու անդամ Վահե Դոխոյանով, որը լավ շանսեր ունի։ «Հայաստան» դաշինքը քննարկում է մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի և ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի թեկնածությունները: Մարուքյանենք կառաջադրեն նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանին։ ԲՀԿ-ի թեկնածուն ԲԷՑ-ի «Հյուսիսային մասնաճյուղի» նախկին տնօրեն Էդգար Բոջուկյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան