Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին
ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգում նկարահանումների հրապարակում ատրճանակի կրակոցից զոհվել է կին-օպերատորը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Սանտա-Ֆե շրջանի ոստիկանապետն ասել է, որ կրակողը եղել է դերասան Ալեք Բոլդուինը։
Նշվում է, որ դերասանի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել։
Միջադեպը տեղի է ունեցել ատրճանակից կրակելիս, որը պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով։ Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ծանր վիրավորում էր ստացել 42-ամյա կին օպերատոր Գալինա Հաթչինսը, նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Թե ինչ հանգամանքներում է ատրճանակը լիցքավորված եղել մարտական փամփուշտներով, ինչպես նաև պատճառները, թե ինչու Բոլդուինը կրակել է ռեժիսորի և օպերատորի վրա, չեն բացահայտվում։
Ալեք Բոլդուինը եղել է ֆիլմի պրոդյուսերն ու դերակատարը։
Օպերատոր Գալինա Հաթչինսը ծագումով Ուկրաինայից է, մեծացել է Խորհրդային Միությունում։ Կինն ավարտել է Կիևի համալսարանի միջազգային լրագրության բաժինը, որից հետո որպես հետաքննող լրագրող համագործակցել է բրիտանացի վավերագրողների հետ։
Վերջին տարիներին նա ապրում էր Լոս Անջելեսում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան