Պետական մարմիններ-լրագրողների երկխոսությունը մեծ հաշվով չի կայացել. Աշոտ Մելիքյան
«Պետական մարմինների և լրագրողների միջև երկխոսությունը, համագործակցությունը մեծ հաշվով չի կայացել։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի առումով պետական մարմինները շատ վատ են աշխատում»,- ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021թ. երրորդ եռամսյակի զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:
Նա նշեց, որ հարցերը շատ են, որոնք վերաբերում են հետպատերազմյան շրջանին, տարածաշրջանային, սոցիալական ու հասարակության առօրյային առնչվող։
«Հասկանալի է, որ լրագրողներն ակտիվորեն հարցումներ են ուղարկում պետական մարմինները, հաճախ պատասխանները կամ ուշացվում են, կամ արհամարհվում են, կամ լղոզված պատասխաններ են գալիս։ Ըստ էության, դա պատասխան չէ, ձևական մոտեցում է ցուցաբերվում»,- ասաց Ա. Մելիքյանը։
Նա նշեց, որ իրենց դիտարկումների համաձայն շատ վատ է աշխատում պաշտպանության նախարարությունը։
Այս տարվա 9 ամսիներին, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 67 խախտում է արձանագրվել։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը դիմել է ՍԴ ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների Սահմանադրությանը համապատասխանության հարցով
- Լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները հետադիմական են և մտահոգիչ. Աշոտ Մելիքյան
- «Արևի լույսի» իրավունքը խախտելու համար ՊՆ-ն, ԱԺ-ն ու քաղաքապետարանն արժանացան «Ժանգոտ կողպեք» մրցանակի
- ԱԺ անվտանգության աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել. ՄԻՊ ներկայացուցիչ
- Դոյդոյան․ Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ
- ԱԺ-ում քննարկվում է հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման կարգը
- Panorama.am-ի խմբագրի պատասխանը ԱԺ-ում լրագրողների իրավունքների մասին քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին