Բելառուսում դիմակների ռեժիմը չեղարկվել է
Բելառուսի առողջապահության նախարարությունը չեղարկել է հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Օրենքը գործել է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Դիմակների ռեժիմը գործում էր հոկտեմբերի 9-ից, իսկ հոկտեմբերի 18-ին՝ երկրում հայտարարված COVID-19- ի չորրորդ ալիքի կապակցությամբ, Առողջապահության նախարարությունը դադարեցրել է պլանային աշխատանքները: Սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է չեղարկել այս որոշումը։
«Յուրաքանչյուր մարդ պետք է տնօրինի իր ճակատագիրը այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում», - ասել է Բելառուսի ղեկավարը՝ ընդգծելով, որ վարակի տարածման դեմ պայքարը պետք է լինի մարդկանց անձնական պատասխանատվությունը ուրիշների հանդեպ, այլ ոչ թե տուգանքների ու հարկադրանքի միջոցով։