Գեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին
Սյունիքում գործազրկության նոր ալիք է հասունանում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերերը հայտարարել են 1400 մարդ կրճատելու մտադրության մասին։
Մինչ դատական կարգով վիճարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ Արմենիային» օտարելու գործարքը՝ վերջինս արդեն իսկ ձեռնամուխ է եղել կոմբինատի վերակազմավորմանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ կոմբինատ են այցելել «Գեոպրոմայնինգ Արմենիային» ընկերության ներկայացուցիչները՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Վերջինս վերադարձել է, սակայն նրա հետ ժամանած մենեջերները մնացել են։ Նրանք հայտարարել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 1400 աշխատակից ազատվելու է։
Աղբյուրը նկատում է, որ սույն կոմբինատը մեծ դերակատարում ունի Սյունիքում աշխատատեղերի ապահովման գործում եւ աշխատատեղերի կրճատումը ոչ միայն մեծ հարված կլինի, այլ նաեւ կնպաստի զանգվածային արտագաղթին։
«Փաստինֆո»-ն փորձում է կրճատումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությունից։
Հարակից հրապարակումներ`
- Միխայիլ Զուրաբովը դիմել է դատարան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքն անվավեր ճանաչելու պահանջով
- Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել
- «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերերի միջև վեճը՝ բաժնետոմսերը տնօրինելու վերաբերյալ, դատարանում է
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կանգնելուն մնացել է 1-2 օր. Վահե Հակոբյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նկատմամբ պետության նման քայլը կարելի է որակել հակապետական. Աննա Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան