Սխալ է Արցախի շուրջ հակամարտությունը միայն երկու երկրների միջև խնդիր ներկայացնելը. Գևորգ Դանիելյան
«Այս ընթացքում ծագում են իրավիճակային հարցեր և եթե մենք չենք ունենում հիմնարար մոտեցում, ըստ այդմ էլ իրավիճակային խնդիրների վրա շատ ռեսուրս ենք վատնում»,- «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը և նկատեց, որ այդ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը մոռանում է, որ ավելի կարևոր հարցեր կան:
Դանիելյանը հայտնեց, որ իր ելույթում չի կարող ամեն ինչ ասել, քանի որ քննարկումն բաց է, այն նաև թշնամիներն են լսում և հույս հայտնեց, որ կձևավորվի աշխատանքային խումբ, որտեղ ավելի անկաշկանդ քննարկումներ կիրականացվեն:
«Մենք շատ դեպքերում Արցախի շուրջ հակամարտությունը ներկայացնում ենք երկու երկրների միջև հակամարտություն, մինչդեռ նման բան գոյություն չունի, իսկ թշնամի երկրի նախագահը ներկայացնում է, որ այն կրոնական ենթատեքստ ունի և պատերազմի տարելիցի իր ելույթում ասում է, որ ինքը կարողացավ հաղթել իսլամիզմի դեմ ելած քրիստոնեությանը»,-ասաց իրավագիտության դոկտորը և պնդեց, որ նման և բազում այլ սայթաքումներ պետք է կարողանալ օգտագործել Ադրբեջանի դեմ:
Ըստ Գևորգ Դանիելյանի՝ պետք է հասկանալ, որ նման հայտարարություններով Ալիևը ողջ աշխարհին ուզում է ապացուցել, որ ինքն է եղել այս պատերազմի հիմնական մասնակիցը, մինչդեռ այդպես չէ, դրա ընթացքը Թուրքիան է կանխորոշել և ադյունքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ Անկարան արդեն միջնորդի դերի մեջ է փորձում տեղավորվել, որն անվտանգության տեսանկյունից չափազանց վտանգավոր է:
Նրա խոսքով՝ հսկայական տվյալներ կան, նաև այլ երկրների հետախազական ծառայությունների տիրապետման տակ, որ պատերազմի հիմնական մասնակիցն եղել է Թուրքիայն, որ ներգրավված են եղել նաև զինված ահաբեկչական խմբավորումներ, իսկ հայկական կողմը կարծես այդ մասին մոռացել է և կենտրոնացել Ադրբեջանի վրա:
«Եթե մենք անվտանգության խնդիր ենք լուծում, ապա պետք է հասկանալ, որ Թուրքիայի դերակատարությունը պետք է հստակեցվի, այլապես մեզ համար նա կընկալվի որպես միջնորդ, դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ»,-ասաց Դանիելյանը և պնդեց, որ դրան հակառակ արտաքաին քաղաքականությունը և միջազգային դատական գործընթանցերը չեն գնում այնպես, որ Թուրքիան իրոք ընկալվի որպես պատերազմի ակտիվ մասնակից, այլ ոչ թե միջնորդ:
Նա բերեց ՀԱԱԳԱ-ի դատարանում ընթացող դատավարության օրինակը, երբ պատասխանող կողմը միայն Ադրբեջանն է՝ Թուրքիան գոյություն չունի:
Իրավագիտության դոկտորը պնդեց, որ սահմանազատման և սահմանագծման խնդիրը պետք է լուծվի միայն Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշումից հետո, եթե ոչ, ապա հակամարտության հետ կապված որևէ այլ հարց չի լուծվի:
«Պետք է նաև խնդիր բարձրացվի քննարկելու, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրավական ուժ չունի և եթե այն չենք կարող անել երկրի ներսում, ապա պետք է դիմել այն բոլոր միջազգային կառույցներին, որոնք շահագրգռված են գործի ելքով և ակտիվ մասնակցություն ունեն գործընթացներում»,-հայտարարեց Դանիելյանը և հիմնավորեց, որ Սահմանադրության 116 հոդվածի երկրորդ մասում սահմանված է, որ ռազմական, քաղաքական, նշանակություն ունեցող միջազգային պայմանագրերը ենթակա են վավերացման և քանի դեռ չեն վավերացվել՝ որևէ իրավական ուժ չունեն, մյուս կողմից էլ տարածքային ամբողջականության սպառնալիքի տակ ստորագրված պայմանագիրն ի սկզբանե անվավեր է գնահատվում:
Նրա խոսքով փաստաթղթի անվանումը նշանակություն չունի, քանի որ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի երկրորդ հոդվածն ասում են, որ անկախ անվանումից, ցանկացած միջազգային պայմանավորվածություն պետք է ընկալվի որպես պայմանագիր:
Նա մտահոգություն հայտնեց, որ հետպատերազմյան շրջանում ստորագրվող նման պայմանագրերի վտանգը մեծ է, քանի որ այս կարգի պայմանավորվածությունները կարող են շահեկան չլինել Հայաստանի համար, և դրա հավանականությունը չափազամնց մեծ է առաջին հերթին ներքին անորակ օրենսդրությանն և նույն որոկավո էլ մշակովող միջազգային իրավական փաստաթղթերի առումով:
Իրավագիտության դոկտորն իր խոսքը հիմնավորեց՝ բերելով անձնագրերի վավարականությունը 10 տարուց 2 տարի դարձնելու նախագծի հիմնավորման օրինակը: Գևորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունը հիմնավորված է նախարարական կոմիտեի հանձնարարականով, այն դեպքում, երբ նման բան Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել, քանի որ այն խորհրդատվական մարմին է կառավարության նիստերի օրակարգը հաստատելու գործառույթ ունի միայն:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ռուստամյան. Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական գծի վրա պահողը Սյունիքն է
- «Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան