ԵՄ գագաթնաժողով․ Տարաձայնություններ և փոխզիջումներ
Բրյուսելում հինգշաբթի օրը բացվեց ԵՄ երկօրյա գագաթնաժողովը: 27 պետությունների և կառավարությունների ղեկավարները քննարկել են համաճարակը, էներգակիրների գները, անցումը կանաչ էներգիայի։ Այս մասին գրում է Euronews-ը։
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված էին նաև ԵՄ-ի ներսում բարդ հարցեր, մասնավորապես՝ Լեհաստանի հետ հարաբերությունները։ Ավելի վաղ Վարշավան հայտարարել էր ազգային օրենսդրության գերակայության մասին ԵՄ օրենսդրության նկատմամբ։ Այս որոշումը կայացրել է երկրի սահմանադրական դատարանը։
Բելգիան և Նիդեռլանդները կողմ են Լեհաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշմանը։ Անգելա Մերկելը երկխոսության կոչ է արել և դեմ է արտահայտվել պատժամիջոցներին ու մեկուսացման միջոցառումներին։
Միության շարքերում միասնականություն չկա նաև էներգետիկայի հարցում: Հայտարարության մեջ երկրների ղեկավարներն ասում են սպառողներին և եվրոպական ընկերություններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Սակայն Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի առաջարկը` համատեղ գազ գնելու վերաբերյալ, չի արժանացել Գերմանիայի և այլ երկրների արձագանքին, որոնք ներկայիս թանկացումը գնահատում են որպես կարճաժամկետ ճգնաժամ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին