Թուրք-ադրբեջանական տանդեմն իր նավթադոլարներով փողախեղդ կանի ՀՀ տնտեսությունը՝ այն դնելով իրենց անդառնալի կախվածության մեջ. Ավետիսյան
«Պատերազմում Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո երկիրը գտնվում է անվտանգային, սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում որպես ազգային շահերի առաջմղման հաջորդ փուլ»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ ՀՀ գործող իշխանությունը հինգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի կառուցողական դիքորոշումը։
«Այս նպատակադրումը հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին, ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար, անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ, մյուս կողմից այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, դարձել է առաջնային օր առաջ և ամեն գնով ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով իրագործման ենթակա»,- ասաց տնտեսագետ պատգամավորը։
Թ. Ավետիսյանի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմն իր նավթադոլարներով փողախեղդ կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենց անդառնալի կախվածության մեջ, տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքական և ադրբեջանական ներմուծումով։ Ըստ նրա, առաջնային և կործանար հարված է հասցվելու նաև մեր երկրի գյուղատնտեսությանը, հատկապես ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, մշակող արդյունաբերական ճյուղերին։
Հարակից հրապարակումներ`
- Սխալ է Արցախի շուրջ հակամարտությունը միայն երկու երկրների միջև խնդիր ներկայացնելը. Գևորգ Դանիելյան
- Պետք է կենտրոնանալ ծրագրերի վրա, որոնք թույլ կտան ինչ-որ չափով հողի վրա հարց լուծել. Թևան Պողոսյան
- Աշխարհին պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Արմեն Ռուստամյան. Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական գծի վրա պահողը Սյունիքն է
- «Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում