Թալիբները գլխատել են երիտասարդ վոլեյբոլիստուհուն և նրա գլխի լուսանկարները հրապարակել սոցցանցերում
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման անդամները գլխատել են վոլեյբոլի կանանց հավաքականի անդամին ու կտրված գլխի լուսանկարները հրապարակել սոցմեդիայում: Այս մասին հայտնում է «dailymail.com»-ը։
Քաբուլի վոլեյբոլի քաղաքային ակումբի ծագող աստղ Մահջաբին Հակիմին ջիհադիստների կողմից գլխատվել է ամսվա սկզբին:Այս մասին հայտնել է նրա մարզիչը՝ The Persian Independent-ի հետ հարցազրույցում:
Աֆղանստանում գործող Payk Հետաքննող լրագրողական կենտրոնը հայտնել է, որ իր աղբյուրները հաստատել են, որ Մահջաբինին «գլխատել են թալիբները՝ Քաբուլում»։
Աղջկա մահվան մասին միայն այժմ է հաղորդվում, քանի որ, ըստ մարզչի, իսլամիստ գրոհայինները սպառնացել են ընտանիքին, որպեսզի նրանք ոչ մեկին չասեն կատարվածի մասին: Այն բանից հետո, երբ սարսափելի պատկերը տեսել է համացանցում, մարզիչը որոշել է, որ պետք է բարձրաձայնի:
«Վոլեյբոլի հավաքականի բոլոր խաղացողները և մնացած մարզուհիները վատ վիճակում են և հուսահատության և վախի մեջ են: Բոլորը ստիպված են եղել փախչել և ապրում են անհայտ վայրերում», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները չեն արգելի Աֆղանստանում արևմտյան ֆիլմերը, եթե դրանք չհակասեն իսլամին
- Թալիբները Գերագույն դատարան են ստեղծել Աֆղանստանում
- Թալիբները հրաժարվում են համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ ԻՊ-ի ահաբեկիչներին զսպելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան