Պետք է կենտրոնանալ ծրագրերի վրա, որոնք թույլ կտան ինչ-որ չափով հողի վրա հարց լուծել. Թևան Պողոսյան
«Այսօր պետք է ավելի կենտրոնանալ առկա կարևոր խնդիրների լուծումներին, քանի որ խնդիրների մեծ մասը հասկանալի են»,- «Հայաստան» դաշինքը կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։
Նրա կարծիքով, պետք է կենտրոնանալ ծրագրերի վրա, որոնք թույլ կտան ինչ-որ չափով հողի վրա հարց լուծել։
«Առաջին խնդիրը՝ պետք է ամեն ինչ անել, որ Արցախում հայերը մնան ու ապրեն, Արցախ այցելությունը դառնա պարտավորություն, որպեսզի լինենք արցախցու կողքին, որպեսզի արցախցին չմտածի հաջորդ օրը գնալու մասին»,- ասաց Թ. Պողոսյանը։
Ըստ նրա, թեև կառավարությունն ասում է՝ սոցիալական ծրագրեր են իրականացրել, գումար են տրամադրել, բայց արդյո՞ք այդ գումարներն ուղղվել են արցախցուն Արցախում պահելուն։
«Իրականության մեջ, իմ պակերացմամբ՝ ոչ։ Այսօր ավելի շատ տեղի է ունենում միգուցե բյուջետային կուտակում, ապագայում արագ տեղից հեռանալու համար։ Այս խնդիրներին պետք է նայել երկարաժամկետ տեսակետից»,- ասաց փորձագետը։
Թևան Պողոսյանը շատ կարևորեց իրավական դաշտի փոփոխությունը, Արցախին օգնել օրենսդրական նախաձեռնություններով՝ իրենց իրավական դաշտն էլ փոխելու առումով։
«Արցախի Հանրապետության ԱԺ-ն մինչ այսօր չի ընդունել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք։ Այդ օրենքը համազգային ձևով պետք է օգնենք ընդունել ու տարածել աշխարհով մեկ։ Իմ պատկերացմամբ, պետք է լինի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց, որը կարող է երկար տևի, մաս –մաս, բայց պետք է այլ էլեմենտներով այդ խնդիրը գնա, այլապես ոչ իրավունքն ենք պահելու, ոչ հողի վրա մարդուն»,- ասաց Թևան Պողոսյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում չկան աշխատող պետական ինստիտուտներ, բացի ՄԻՊ գրասենյակից, սակայն ՀՀ այլ ինստիտուտներ սկսեցին հարձակումները ՄԻՊ վրա. «Թշնամուն թողած ինքներս մեր մեջ ենք բզկտվում»։
Թևան Պողոսյանի պատկերացմամբ, միակ գաղափարը որ այսօր պետք է լինի, կարող ուժերի խոսքը համազգային մակարդակում, պրակտիկ աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իշխանությունները և Ադրբեջանը զուգահեռաբար վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն. Էլիբեգովա
- Աշխարհին պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Արմեն Ռուստամյան. Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական գծի վրա պահողը Սյունիքն է
- «Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում