Ղրղըզստանը Թուրքիայից բայրաքթարներ կգնի
Ղրղըզստանի իշխանությունները մոտ ապագայում ակնկալում են մի քանի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գնել Ռուսաստանից և Թուրքիայից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը ղրղզական «Ռեգիոն TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ, հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչեբեկ Տաշիևը:
«Մենք արդեն միջոցներ ենք հատկացրել թռչող սարքերիի գնման համար: Թուրքիայում մեզ համար պատրաստվում են «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքեր»,-ասել է նա: Ըստ նրա` ղրղզական կողմը շուտով պետք է ստանա թուրքական ռազմական տեխնիկան:
Ինչպես նշել է Տաշիևը, Ղրղըզստանը ձեռք կբերի նաև ռուսական «Օրլան-10» անօդաչու թռչող սարքեր:
Գործարքի մանրամասները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի քանակը և դրանց բնութագրերը նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալը չի հայտնել:
Հինգշաբթի Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժափարովը ասել է, որ մինչև հաջորդ տարվա գարուն հանրապետությունն ամբողջությամբ կփոխարինի հնացած և հնամաշ զենքերը: «Սա ոչ թե հակամարտության նախապատրաստում է, այլ մեր երկրի անվտանգությունը պահպանելու նախապատրաստություն»,-պարզաբանել է պետության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան