Պուտինը մանրամասներ է հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների գծման աշխատանքների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանների հարցը կարգավորել՝ հիմնվելով խորհրդային շրջանի քարտեզների վրա, սակայն այդ գործընթացը պահանջում է փոխզիջումներ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հիմա ամենակարևորը սահմանների իրավիճակի կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության որևէ բան անել հնարավոր չէ։ Այստեղ որևէ մեկը, բացի կողմերից ու Ռուսաստանից պետք չէ։ Ինչո՞ւ։ Այստեղ շատ հասարակ, պրագմատիկ բան կա. այո, այդ քարտեզները գտնվում են Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել սահմանները միության անդամ երկրների միջև խորհրդային տարիներին։ Այնտեղ բաներ կան, որոնք կողմերից փոխիջումներ են պահանջում, որոշ տեղերում հավասարեցում, որոշ տեղերում փոխանակում։ Միայն այնպես, որ այն ճանաչվի, ընդունվի ու շահավետ լինի երկու կողմերի համար էլ»,-հայտարարել է նա։
ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան կողմ է խնդրի կարգավորման բազմակողմ ձևաչափին, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ակտիվացնելուն։
Նրա խոսքով, այս պահին էլ նման աշխատանք իրականացվում է, որի գլխավոր նպատակը անվտանգ իրադրության ստեղծումն է և ապագա հարաբերությունների դրական առումով կառուցումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան