Կոմերսանտ. Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի AY.4.2 նոր շտամ
COVID-19-ի «Դելտա» շտամի ենթատեսակ AY4.2 շտամը «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնաբերել է Ռուսաստանի Տվեր և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Եվրոպական համալսարանի միջհամակարգային բժշկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, վարակիչ հիվանդությունների մասնագետ Օկսանա Ստանևիչը:
Նրա խոսքով՝ AY4.2 վարակի երեք դեպք է հայտնաբերվել Ռուսաստանում երկուսը՝ Տվերում, մեկը՝ Պիտերում:
«AY.4.2-ը բնութագրվում է մի քանի հիմնական փոփոխություններով, որոնք տեղակայված են որոշակի հատվածներում: Հենց այդ փոխարինումներն են պատասխանատու բարձր վարակելիության համար: Բայց այն վիրուսները, որոնք PANGO-ի կողմից պատահականորեն հայտարարվել են Ռուսաստանում որպես AY.4.2, իրականում չունեն երկու հիմնական փոխարինիչ, ինչպես Մեծ Բրիտանիայի AY.4.2»,-ասել է Ստանևիչը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսը հավերժ մուտացիայի չի ենթարկվի, այդ գործընթացը կդանդաղի կամ կդադարի, երբ երկրի բնակիչների մեծամասնությունը պատվաստման կամ հիվանդանալու հետևանքով իմունիտետ ձեռք բերի: