Վարդան Բալյան. Ադրբեջանում մարդկանց համբերությունը շատ արագ կարող է սպառվել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ադրբեջանում քննարկում են Ղարաբաղի ու հարակից շրջանների վերականգնման ծրագրերը: Նախնական հաշվարկներով անհրաժեշտ ներդրումների ծավալը գնահատվում է առնվազն 50 միլիարդ դոլլար:
Բոլոր փորձագետները միակարծիք են, որ առանց օտարերկրյա ներդրումների անհնար է լուծել խնդիրը անգամ եթե նավթի և գազի ներկայիս բարձր գները պահպանվեն մեկ տասնամյակ: Հատկանշական է, որ անգամ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ հետպատերազմական մեկ տարվա ընթացքում տնտեսական վերականգնման ծրագրերում արտասահմանյան ներդրումները կազմել են զրո՝ ներդրումներ չկան: Ավելին, բոլորը միաբերան համաձայն են, որ դրանք կլինեն միայն, եթե հաջողվի գործարկել Զանգեզուրի միջանցքի ծրագիրը:
Հատկանշական է, որ սկսել են բարձրաձայն քննարկել թեմայի հետ կապված մի քանի կարևոր հանգամանքներ: Զորօրինակ, փաստում են, որ տարիներ շարունակ կուտակված սոցիալական խնդիրները իշխանությունները կապում էին Ղարաբաղի հետ, և հանրային կոնսենսուսը պատերազմի ժամանակ մեծապես պայմանավորված էր այդ իրողության հետ՝ մարդիկ պատրաստ էին ցանկացած զոհողության գնով վերջանականապես լուծել իրենց աղքատության ու անազատության մեջ պահող խնդիրը:
Ու հիմա պարզվում է, որ հնարավոր է պատերազմը ոչ թե բանալի էր իրենց սոցիալական վիճակը ու կյանքի որակը բարելավելու, այլ ընդհակառակը՝ առաջիկա տասնամյակներին նոր ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը շարունակելու են մնալ իրենց վատ կյանքի աղբյուրը:
Իհարկե, փաստում են, որ իշխանություններին դեռևս հաջողվում է Հայաստանին զիջումներ պարտադրելու միջոցով մարդկանց համոզել համբերել, բայց նույնիսկ այդ պարագայում, եթե չհաջողվի լուծել Զանգեզուրի միջանցքի և վերականգնման ծրագրերի համար անհրաժեշտ օտարերկրյա մասնավոր ներդրումների ներգրավման խնդիրը, ապա այդ համբերությունը շատ արագ կարող է սպառվել:
Շարունակելի»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Ազատ անկման վիճակում ենք, իսկ մեր կառավարությունը որոշել է թուլանալ և հաճույք ստանալ:
- Վարդան Բալյան. Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդառաջ
- Վարդան Բալյան. Զարմացնում է դիլետանտիզմի մակարդակը
- Վարդան Բալյան. Պարզվում է, իրանական կողմը ռուսների հետ քննարկել է Կարսի պայմանագրի խնդիրը
- Վարդան Բալյան. Անմեղսունակ ապուշի կարգավիճակից դուրս գալ է պետք վերջապես
- Վարդան Բալյան. Հույս կապել ներկա իշխանության հետ էլ ավելի անհեռանկարային է ու անիմաստ
- Վարդան Բալյան. Իսկական ժամանակն է գունագեղ տոնակատարություններով նշել մեր անկախության 30-ամյա տարեդարձը
- Վարդան Բալյան. Հայաստանը կարող է մեծապես շահել և էապես բարելավել իր միջազգային դիրքերը
- Որքան հասկանում եմ մեր քաղաքական էլիտան իրեն ռետինե խողովակի տեղ է դրել. Վարդան Բալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան