Քիմ Քարդաշյանը՝ 41 տարեկան
Երեկ՝ 21.10.2021-ին ամերիկահայ հեռուստատեսային դեմք, «Keeping Up With The Kardashians» իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նշել է իր ծննդյան 41-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք նրա Ինստագրամի էջից։
Քիմ (Քիմբերլի Նոել) Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային աստղ Քրիս Ջեները:
«Սիրելիներս, իմ ծննդյան օրը կարեղ եք նշել ինձ հետ՝ ներբեռնելով իմ հեղինակային խաղը։ Ես բոլոր երկրպագու-օգտատերերի անունները մեկ առ մեկ տեսնելու եմ»,- տեսաուղերձով հայտարարել է Քիմը։
Նա նաև կիսվել է իր ծննդյան բարեմաղթանքներով, որտեղ իր ընկերները, հարազատները և ընտանիքի անդամները շնորհավորում են իրեն.
«Շնորհավոր ծնունդդ իմ լավագույն ընկեր»,- գրել է նրա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը։
«Շնորհավոր ծնունդդ ամենալավ հոգով մարդ, անկեղծ քեզ շատ եմ սիրում»,-գրել է Քիմի քույր՝ Քլոե Քարդաշյանը։
Իսկ առաջիններից նրան շնորհավորել է մայրը.
«Ծնունդդ շնորհավո՛ր, իմ գեղեցի՛կ դուստր: Քո կյանքն այնքան լի է զարմանալի բաներով, որոնք դու սիրում ես անել, հատկապես ընտանիքիդ, երեխաներիդ և այլոց համար, որոնք նույնիսկ չգիտեն, որ դու օգնում ես նրանց: Դու միշտ առաջ ես գնում, ինչ-որ բան ես անում իմ, քույրերիդ, զարմիկներիդ և ամբողջ ընտանիքի համար: Որքան բախտավոր ենք, որ ունենք քեզ մեր կյանքում: Դու ամենազարմանալի մայրն ես, դուստրը, քույրը, մորաքույրը և վստահված անձը: Ես հպարտ եմ քեզնով, իմ գեղեցիկ աղջիկ: Ես այնքան օրհնված եմ, որ Աստված ընտրեց ինձ որպես քո մայրիկ և ես սիրում եմ քեզ ավելի, քան դուք գիտես !!! Մայրիկ»,-գրել է Ջեները։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանը բաժանությունից հետո գումար է վճարել Քանյե Ուեսթին
- Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին միասին ժամանակ են անցկացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան