«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից վերահաշվառում է իրականացնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել` վերահաշվառում է իրականացնում, որպեսզի պարզի, թե ովքեր են ուզում շարունակել ճանապարհը Հանրապետական կուսակցության հետ, և քանի անդամ է մնացել ՀՀԿ-ում։ Դեկտեմբերին ՀՀԿ-ն համագումար է անելու, որտեղ կամփոփեն վերահաշվարկի արդյունքները և կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։
Եվ չնայած գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն մեզ որոշ տվյալներ հայտնի են դարձել։ Մասնավորապես, երբեմնի իշխանական 120-130 հազարանոց կուսակցությունից այս պահի դրությամբ մնացել է 10 հազարից մի քիչ ավելի անդամ, համենայնդեպս՝ այդքան դիմում են ստացել, որտեղ մարդիկ նշել են ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը շարունակելու ցանկության մասին։
ՀՀԿ-ական մեր զրուցակիցն ասաց նաև, որ վերջին 2-3 ամիսներին նոր դիմումներ էլ են ստացել` մոտ 350 անձից, հիմնականում` երիտասարդներից։ ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը դիմումների թվի վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ որտեղից Ձեզ այդ տեղեկությունները․ հաշվարկը դեռ չի ավարտվել, երբ ավարտվի, կտեղեկացնենք` կհրապարակենք»: Իսկ հնարավո՞ր է, որ 10 հազարից շատ լինի։ «Ամեն ինչ հնարավոր է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան