«Հրապարակ». Ինչու է նախկինների օրոք ընտրված քաղաքապետը դարձել նաև ՔՊ-ի սրտի թեկնածուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար փնտրտուքից հետո ՔՊ-ն վերջապես կողմնորոշվել է Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Մեր աղբյուրներն ասացին, որ ՔՊ-ականների ընտրությունը կանգ է առել գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանի վրա։
Բանն այն է, որ ՀՀԿ անդամ, նախկինների օրոք ընտրված քաղաքապետը դարձել է նաև ՔՊ-ի սրտի թեկնածուն` երկու պատճառով։ Առաջինն այն է, որ հոկտեմբերի 17-ի ընտրությունները ՔՊ-ին մտածելու տեղիք են տվել, որ թեկնածուն պետք է լինի ուժեղ և տեղի բնակչության կողմից ընդունված: Երկրորդ` ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ Մխիթար Վարագյանի՝ Ղազախստանում ապրող գործարար, մեծահարուստ եղբայր Դավիթ Վարագյանը Նիկոլ Փաշինյանի սիրելի Հայկ Սարգսյանի` ԱԺ պատգամավորի, հարսանիքի քավորն է, իսկ ՔՊ-ականների համար «քավորը սրբություն է»` Հայկ Ղալումյանի օրինակով։
Այսպես ասած` աստղերը համընկել են, և Մխիթար Վարագյանի բախտը բացվել է: Վարագյանը, կարելի է ասել, ՀՀԿ-ական-ՔՊ-ական է։ Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել Մխիթար Վարագյանի հետ, ով նախ ասաց, որ իրեն հարմար չէ խոսելը, իսկ հետո ուղղակի անտեսեց մեր հեռախոսազանգերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան