Սաակաշվիլին բանտում կմնա 6 տարի. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամկետ ազատումը բանտից անհնար է՝ հավելելով, որ նա կազատազրկվի առնվազն վեց տարով։ Այս մասին գրում է «russian.rt.com»-ը։
«Միտումնավոր կերպով տեղեկատվություն է տարածվում, որ իբր նա վեց տարի չի լինի անազատության մեջ, նրան կհանձնեն Ուկրաինային և այլն: Այս ամենը բացառվում է: Բացառվում է, որ Սաակաշվիլին բանտից դուրս գա ժամկետից շուտ: Նա բանտում կմնա առնվազն վեց տարի»,- ասել է Ղարիբաշվիլին:
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին