Թուրքիան ներառվեց FATF-ի «մոխրագույն ցուցակում»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը ձախողելու համար
Թուրքիան հենց նոր հայտնվեց Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «մոխրագույն ցուցակում»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ձախողելու համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Միջազգային դիտորդական խումբը Պակիստանին ևս պահել է երկրների «գորշ ցուցակում»:
«Որոշման արդյունքում Թուրքիան կարող է կորցնել ավելի քան 23 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը ծանր հարված է Թուրքիայի փխրուն տնտեսությանը: Այս տարվա սկզբից թուրքական լիրան մոտ 20 տոկոսով արժեզրկվել է»,- ասվում է գրառման մեջ։
«Մոխրագույն ցուցակում» են գտնվում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը և այլն։ Այդ ցուցակում ընդգրկվող երկրները հատուկ մոնիթորինգի են ենթարկվում և ռազմավարական թերությունների մատնանշման դեպքում պարտավորվում են վերացնել դրանք սահմանվող կոնկրետ ժամկետում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին