Փաստաբան. Աղվան Հովսեփյանի գործով հնարավոր է մեղադրյալն ու տուժողը տեղերով փոխվեն
Փաստաբան Գագիկ Խաչիկյանը զարգացումներ է խոստանում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով։
«Աղվան Հովսեփյանի գործով սպասեք նոր զարգացումների։ Հնարավոր է մեղադրյալն ու տուժողը տեղերով փոխվեն»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել: Վերաքննիչ դատարանը չբավարարեց պաշտպանների բողոքն ու անփոփոխ՛ թողեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):
ՀՔԾ-ից հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննությունից
- «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանք հիմնված է Շանթի Յուրայի տված ցուցմունքների վրա
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան