620 հազար 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութ նվեր Հայաստանին. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ երեկ ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր, որով 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ է նվիրվել Հայաստանին։
«Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը»,- գրել է Անահիտ Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվանից պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները կունենան «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութ
- «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին