«Փաստինֆո». Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննությունից
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննություն իրականացնելուց և հրաժարվել է հարցաքննել «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։
Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու հիշեցնում, որ Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում դրված է բացառապես Վարշամ Ղարիբյանի ցուցմունքն առ այն, թե Վարշամ Ղարիբյանն իր մասնակցությամբ և առնչությամբ քննվող քրեական գործերով Աղվան Հովսեփյանի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու և ապագայում այդ գործերով իր օգտին կոնկրետ գործողություններ կատարելու համար նրա հանձնարարությամբ «Երևան» հեռուստաընկերության 50 բաժնետոմսը նվիրաբերել է վերջինիս որդուն՝ Ա. Հովսեփյանին։ Ըստ Վարշամ Ղարիբյանի՝ իր վերաբերյալ քննվել են տարբեր քրեական գործեր, որոնց շրջանակներում ունեցել է մեղադրյալի, տուժողի դատավարական կարգավիճակներ, որոնց վարույթը կասեցվել է։
Թեև մեղադրանքի հիմքում դրվել է բացառապես Ղարիբյանի ցուցմունքը, վարույթն իրականացնող մարմինը չի ստուգել վերջինիս ցուցմունքի արժանահավատությունը և անմիջապես մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին, ուստի պաշտպանության կողմը փորձել էր «շտկել» իրավապահների սխալը և միջնորդություն ներկայացրել՝ պահանջելով ՀՔԾ-ից՝ վկայի կարգավիճակով հարցաքննել Վարշամ Ղարիբյանի առնչությամբ քննված քրեական գործերով քրեական հետապնդման մարմինների իրավասու ներկայացուցիչներին՝ քննիչներին, դատախազին, վարչության պետին։
Սակայն ՀՔԾ քննիչը հետաձգել է «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին հարցաքննելու մասին միջնորդության լուծումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննություն իրականացնելուց, որովհետև օբյեկտիվ գտնվելու դեպքում պետք է լսի Ղարիբյանի վերաբերյալ քրեական գործերով դատախազներին, քննիչներին։
«Քննիչը, դա չանելով, ուղղակի ունի այն մտավախությունը, որ ճշմարտությունը կբացահայտվի և քննիչին ոչինչ չի մնա անելու, քան այդ դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելը։ Իսկ եթե այս ամենը չի անում դա գիտակցելով, ուրեմն անաչառ և օբյեկտիվ չի մոտենում այդ գործի քննությանը »,- նշեց Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանք հիմնված է Շանթի Յուրայի տված ցուցմունքների վրա
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
- Աղվան Հովսեփյանի կալանավորման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կլինի հոկտեմբերի 4-ին
- Պաշտպան. Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները շինծու են
- Վերաքննիչ դատարանն այսօր կքննի Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի բողոքը
- Աղվան Հովսեփյանին առաջադարված մեղադրանքներն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ․ Փաստաբան
- Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի
- ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան