Մահացել է արվեստաբան, արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը
Կյանքից հեռացել է արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը: Լուրը հայտնում են Ազգային պատկերասրահից։
«Շահեն Խաչատրյանի հավաքչական գործունեության շնորհիվ Ազգային պատկերասրահի ֆոնդը հարստացել է անվանի արվեստագետների բազում ստեղծագործություններով:
Շահեն Խաչատրյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ալբոմների: Անուրանալի է իր ավանդը Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, հայ նշանավոր այլ նկարիչների արվեստի ուսումնասիրության գործում:»,- նշում են Հայաստանի Ազգային պատկերասրահից։
Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։
Նա տասնյակ գրքերի ու ալբոմների հեղինակ է։ Շահեն Խաչատրյանը կազմակերպել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Արվեստաբանի ջանքերով հայ մշակույթի բազմաթիվ արժեքներ հանգրվանել են հայրենիքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները