22.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2146 մարդ, մահացել է 47 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 21-ին կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 1134 առողջացած, գրանցվել է մահվան 47 դեպք։ Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5944-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1248 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7192 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 958 792 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2603 մարդ, մահացել է 37 հիվանդ
- Հղիության ժամանակ կովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով. Համաճարակաբան
- 20.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2066 մարդ, մահացել է 31 հիվանդ
- 19.10.2021. Կորոնավիրուսով 38 հիվանդ է մահացել
- 18.10.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան